Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.

Օրենսգրքի 80-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 80. Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ՝ նորմատիվների գերազանցմամբ կամ առանց թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունները մթնոլորտային օդի վրա

Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը, մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։