Հոդված 12
Հոդված 12
Այլ կանոնների կիրառումը
Եթե Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենքներն ու կանոնակարգերը կամ Պայմանավորվող կողմերի միջև միջազգային իրավունքի շրջանակներում ներկայումս առկա կամ այսուհետև ստանձնելիք պարտավորությունները, ի լրումն սույն Համաձայնագրի, պարունակում են դրույթներ` ընդհանուր կամ հատուկ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների համար սահմանում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, նման դրույթները գերակայում են սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով դրանք ավելի բարենպաստ են: