Հոդված 15
Հոդված 15
Համաձայնագրի մեկնաբանումը
Պայմանավորվող կողմերը, ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթի առնչությամբ խորհրդակցում են և տալիս մեկնաբանություններ, եթե Պայմանավորվող կողմերի միջև կամ մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կապակցությամբ վեճ է առաջանում: Սույն Համաձայնագրի՝ Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված մեկնաբանությունները 10-րդ հոդվածին (Պայմանավորվող կողմերի միջև առաջացող վեճերի լուծումը) և 11-րդ հոդվածին (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) համապատասխան ձևավորված տրիբունալների համար պարտադիր են: