Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ներդրումների ռեժիմը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, իրենց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողներին (այսուհետ՝ ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին (այսուհետ՝ առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պետության տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան կատարված ներդրումների նկատմամբ, այդ ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման կամ տնօրինման մասով, սահմանում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողների ներդրումներին (ազգային ռեժիմ) կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին (առավել բարենպաստ ռեժիմ) նույնանման պայմաններում՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմի չափորոշիչը ենթաազգային կառավարման առումով համարվում է այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան նույնանման պայմաններում այդ ենթաազգային կառավարման կողմից Պայմանավորվող կողմի մաս կազմող ներդրողների և ներդրողների ներդրումների վրա տարածվող առավել բարենպաստ ռեժիմը։

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմը և առավել բարենպաստ ռեժիմը չեն տարածվում՝

(a) պետական գնումների վրա կամ

(b) Պայմանավորվող կողմի տրամադրած սուբսիդիաների կամ դրամաշնորհների, ներառյալ` պետության օժանդակությամբ տրամադրվող վարկերի, երաշխիքների և ապահովագրության վրա:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավել բարենպաստ ռեժիմը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք որևէ Պայմանավորվող կողմ տրամադրում է երրորդ պետությունների ներդրողներին՝ որևէ մաքսային կամ տնտեսական միության, ընդհանուր շուկային կամ ազատ առևտրի գոտուն կամ համանման միջազգային համաձայնագրին իր՝ ներկայիս կամ հետագա անդամակցության կամ ասոցիացման հիմքով:

6. Առավել հստակության համար. սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված առավել բարենպաստ ռեժիմը չի տարածվում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։