Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Ֆինանսական ծառայությունների նկատմամբ բացառությունները

1. Ցանկացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներդրումների միջոցով ֆինանսական ծառայություններ մատուցելու մասով Պայմանավորվող կողմին ոչինչ չի խոչընդոտում սահմանել կամ պահպանել գործողություններ ողջամիտ նպատակներով, ներառյալ` ուղղված ներդրողների, ավանդատուների, ապահովագրողների կամ անձանց պաշտպանությանը, ում նկատմամբ ֆինանսական հաստատությունն ունի ֆիդուցիար պատասխանատվություն, կամ ֆինանսական համակարգի ամբողջականության և կայունության ապահովմանը: Այն դեպքում, երբ այդպիսի գործողությունները չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին, դրանք չեն կարող օգտագործվել որպես այդ դրույթներով սահմանված՝ Պայմանավորվող կողմի ստանձնած հանձնառություններից կամ պարտականություններից խուսափելու միջոց:

2. Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներդրումների միջոցով ֆինանսական ծառայություններ մատուցելու մասով սույն Համաձայնագրի շրջանակներում ոչինչ չի կիրառվում որևէ պետական մարմնի կողմից ձեռնարկվող ընդհանուր կիրառություն ունեցող ոչ խտրական գործողությունների նկատմամբ՝ կապված դրամավարկային և վարկային քաղաքականությունների կամ արժութային քաղաքականությունների հետ:

3. Չհակասելով 6-րդ հոդվածին (Փոխանցումներ)՝ Պայմանավորվող կողմը կարող է կանխարգելել կամ սահմանափակել ֆինանսական հաստատության կողմից փոխկապակցված անձին կամ այդպիսի հաստատության հետ կապված անձին կամ նրա մատակարարին կամ էլ հօգուտ նրանց փոխանցումների կատարումը` ֆինանսական հաստատությունների անվտանգությանը, կայունությանը, ամբողջականությանը կամ ֆինանսական պատասխանատվությանը վերաբերող գործողությունների արդարացի, ոչ խտրական և բարեխիղճ կիրառմամբ: Առավել հստակություն ապահովելու համար, սույն կետը չի սահմանափակում սույն Համաձայնագրի որևէ այլ դրույթ, որով Պայմանավորվող կողմին կարող է թույլատրվել սահմանափակելու փոխանցումները:

4. Առավել հստակություն ապահովելու համար. սույն Համաձայնագրի շրջանակներում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ խոչընդոտի Պայմանավորվող կողմին սահմանելու կամ կիրառելու սույն Համաձայնագրին չհակասող օրենքներին կամ կանոնակարգերին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ գործողություններ, ներառյալ՝ կեղծ և խարդախ գործելակերպերի կանխարգելմանը վերաբերող գործողություններ կամ ֆինանսական ծառայությունների պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու հետևանքների հետ կապված գործողություններ՝ պայմանով, որ այդ գործողությունները չեն կիրառվում այնպես, որ համարվեն կամայական կամ անհիմն խտրականության դրսևորում այն երկրների միջև, որտեղ գերակայում են համանման պայմանները, կամ ֆինանսական հաստատություններում ներդրումների նկատմամբ գործող քողարկված սահմանափակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։