Հոդված 4
Հոդված 4
Կորուստների փոխհատուցումը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, ովքեր ներդրում կատարելու արդյունքում կորուստներ են կրել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, ազգային մակարդակով արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության, զանգվածային անկարգությունների կամ այլ նմանատիպ իրավիճակների պատճառով, վերջին Պայմանավորվող կողմի կողմից տրամադրվում է կորուստների վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ ձևով լուծման կապակցությամբ այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին:
2. Չսահմանափակելով սույն հոդվածի 1-ին կետի դրույթները` մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք այդ կետում նշված որևէ իրավիճակի հետևանքով մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կրում են այնպիսի կորուստներ, որոնք առաջանում են.
(a) վերջին Պայմանավորվող կողմի պետության զինված ուժերի կամ մարմինների կողմից նրանց ունեցվածքի բռնագրավման հետևանքով կամ
(b) վերջին Պայմանավորվող կողմի պետության զինված ուժերի կամ մարմինների կողմից նրանց ունեցվածքի ոչնչացման հետևանքով, որը չի եղել ռազմական գործողության ժամանակ կամ չի պահանջվել՝ իրավիճակի անհրաժեշտությամբ պայմանավորված,
տրամադրվում է վերականգնում, փոխհատուցում կամ այդպիսի կորուստների դիմաց համապատասխան դեպքում՝ երկուսը միասին: Ցանկացած փոխհատուցում պետք է տրվի պատշաճ ժամանակին, համարժեք և արդյունավետ՝ 5-րդ հոդվածին (Օտարումը և փոխհատուցումը) համապատասխան, mutatis mutandis: