Հոդված 17
Հոդված 17
Անվտանգություն ապահովող բացառությունները
Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ.
(a) Պայմանավորվող կողմի կողմից պահանջվի ներկայացնել ցանկացած այնպիսի տեղեկատվություն, որի հայտնումը նա համարում է իր անվտանգության էական շահերին հակասող,
(b) խոչընդոտի Պայմանավորվող կողմին ձեռնարկելու ցանկացած գործողություն, որը նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար, կամ
(c) խոչընդոտի Պայմանավորվող կողմին ձեռնարկելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված ցանկացած գործողություն՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին համապատասխան: