Հոդված 14
Հոդված 14
Արտոնությունների մերժումը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է մերժել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունները տալը մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողին, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություն է, և այդ ներդրողի ներդրումներին, եթե Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում կամ վերահսկում են տվյալ ձեռնարկությունը, և մերժող Պայմանավորվող կողմը Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության կամ Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության անձի նկատմամբ սահմանում կամ պահպանում է այնպիսի գործողություններ, որոնք արգելում են ձեռնարկությունների հետ գործառնությունների իրականացումը, կամ որոնք կարող են խախտվել կամ շրջանցվել, եթե սույն Համաձայնագրով սահմանվող արտոնությունները տրվեն այդ ձեռնարկությանը կամ նրա ներդրումներին:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է մերժել սույն Համաձայնագրով նախատեսված արտոնություններ տալը մյուս Պայմանավորվող կողմի այն ներդրողին, որը այդ մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություն է, և այդ ներդրողի ներդրումներին, եթե այդ ձեռնարկությունը նշանակալի ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում այդ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում: