Հոդված 18
Հոդված 18
Հարկումը
1. Բացառությամբ սույն հոդվածով սահմանվածի՝ սույն Համաձայնագրի ոչ մի դրույթով չեն սահմանվում պարտավորություններ հարկային գործողությունների առնչությամբ:
2. 5-րդ հոդվածը (Օտարումը և փոխհատուցումը) կիրառվում է բոլոր հարկային գործողությունների նկատմամբ՝ բացառությամբ, երբ հայց ներկայացնողը, որը հավաստիացնում է, որ հարկային գործողությունը ենթադրում է օտարում, կարող է արբիտրաժային քննության հայց ներկայացնել 10-րդ հոդվածին (Պայմանավորվող կողմերի միջև առաջացող վեճերի լուծումը) և 11-րդ հոդվածին (Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծումը) համապատասխան, եթե.
(a) հայց ներկայացնողը նախ գրավոր դիմել է երկու Պայմանավորվող կողմերի իրավասու հարկային մարմիններին.8 հարցով, թե արդյոք այդ հարկային գործողությունը ենթադրում է օտարում, և
(b) այդ հայցով դիմելու օրվանից հետո՝ հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, երկու Պայմանավորվող կողմերի իրավասու հարկային մարմինները համաձայնություն ձեռք չեն բերել, որ տվյալ հարկային գործողությունը չի համարվում օտարում:
3. Սույն Համաձայնագրում ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի՝ որևէ հարկային կոնվենցիայով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա: Սույն Համաձայնագրի և նման որևէ կոնվենցիայի դրույթների միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում այդ կոնվենցիան գերակայում է առկա անհամապատասխանության սահմաններում: Պայմանավորվող կողմերի միջև հարկային կոնվենցիայի հասանելիության դեպքում այդ կոնվենցիայով նախատեսվող իրավասու մարմինները միանձնյա պատասխանատվություն են կրում՝ որոշելու, թե արդյոք առկա է որևէ անհամապատասխանություն սույն Համաձայնագրի և այդ կոնվենցիայի միջև: