Հոդված 7
Հոդված 7
Սուբրոգացիան
1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից նշանակված մարմինն այդ Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների հետ կապված հատուցման, երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի հիման վրա վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է՝
(a) այդ ներդրողի ցանկացած իրավունքի կամ պահանջի զիջումը առաջին Պայմանավորվող կողմին կամ վերջինիս կողմից նշանակված մարմնին, և
(b) առաջին Պայմանավորվող կողմի կամ վերջինիս կողմից նշանակված մարմնի՝ սուբրոգացիայի ուժով նման ցանկացած իրավունք և պահանջ ներկայացնելու իրավունքն այն սահմաններում, ինչ սահմաններում գործել է նախորդ իրավատերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ներդրողին չի թույլատրվում սուբրոգացիայի սահմաններում դրանից բխող նման իրավունքներ և պահանջներ ներկայացնել: