Հոդված 12
Հոդված 12
Պետական սահմանի հատման պայմանները և հարցում կատարող Կողմի պետության տարածքում գտնվելու ռեժիմը
1. Օգնության ցուցաբերման խմբերի հնարավորինս շուտ ժամանման նպատակով յուրաքանչյուր Կողմ պարզեցնում է պետական սահմանի հատման պայմանները:
2. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամները հատում են հարցում կատարող Կողմի պետության պետական սահմանը միջազգային հաղորդակցության համար բաց անցակետերով` իրենց անձը հաստատող փաստաթղթերով: Խմբերի ղեկավարը պետք է ունենա օգնության ցուցաբերման խմբերի անդամների ցուցակը և տրամադրող Կողմի իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է նրա լիազորությունները:
3. Կողմերի պայմանավորվածությամբ՝ իրենց խնդիրների լուծման շրջանակներում օգնության ցուցաբերման խմբի անդամներ կարող են գտնվել հարցում կատարող Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և կացության թույլտվության:
4. Օգնության ցուցաբերման խմբերի անդամները հարցում կատարող Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել այդ պետության օրենսդրությունը:
5. Հարցում կատարող Կողմի պետության տարածքում վթարափրկարարական աշխատանքներ կատարելիս տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամներն իրավունք ունեն կրելու իրենց համազգեստը:
6. Տրամադրող կողմի օգնության ցուցաբերման խմբի անդամները հարցում կատարած Կողմի պետության տարածք չեն կարող ներկրել զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր: