Հոդված 9
Հոդված 9
Օգնության տեսակները
1. Արտակարգ իրավիճակների վերացման ընթացքում օգնությունը ցուցաբերվում է օգնության ցուցաբերման խմբեր, բժշկական խմբեր, սարքավորումներ և փրկարարական միջոցներ, բժշկական դեղամիջոցներ ուղարկելու միջոցով՝ կախված արտակարգ իրավիճակի բնույթից և ծավալներից:
2. Օգնության ցուցաբերման խմբերի գույքով ապահովումը պետք է բավարար լինի արտակարգ իրավիճակի գոտում 3 օրվա ընթացքում ինքնուրույն գործողություններ իրականացնելու համար: Գույքի պաշարների վերջանալու դեպքում հարցում կատարող Կողմը օգնության ցուցաբերման խմբերին ապահովում է նրանց հետագա աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով: