Հոդված 14
Հոդված 14
Օդանավերի օգտագործումը
1. Տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին հայտնում է օգնության ցուցաբերման նպատակով օդանավեր օգտագործելու մտադրության մասին: Օդանավեր օգտագործելու համար հարցում կատարող Կողմի համաձայնության դեպքում տրամադրող Կողմը պետք է նշի օդանավերի պատկանելությունը, օդանավերի օգտագործման նպատակը, ճշգրիտ տեսակը, տարբերիչ նշանները, երթուղիները, անձնակազմի անդամների քանակը, բեռի բնույթը, օդանավերի թռիչքի և վայրէջքի վայրերը և ժամանակը:
2. Հարցում կատարող Կողմը թույլատրում է օդանավերի թռիչքներ իր պետության տարածքի որոշակի կետում:
3. Օդային փոխադրման մասին Կողմերից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրությունը կիրառվում է, մասնավորապես, օդային հաղորդակցության համար պատասխանատու մարմիններին թռիչքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելիս: Թռիչքներն իրականացվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) և Կողմերի պետությունների կողմից սահմանված կանոններին համապատասխան: