Հոդված 3
Հոդված 3
Իրավասու մարմիններ
1. Կողմերը սույն Համաձայնագրի իրականացման նպատակով սահմանում են իրավասու մարմիններ.
հայկական կողմի համար՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն,
ղազախական կողմի համար՝ Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ ծանուցում են իրենց իրավասու մարմինների անվանումներում փոփոխությունների կամ դրանց գործառույթներն այլ մարմինների փոխանցելու մասին: