Հոդված 22
Հոդված 22
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասերը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
3. Սույն Համաձայնագիրը շարունակում է ուժի մեջ մնալ Կողմերից մեկի կողմից մյուս Կողմի՝ սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի շոշափի դրան համապատասխան իրականացվող գործունեությունը, որն սկսվել, բայց չի ավարտվել մինչ դրա գործողության դադարեցումը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:
Կատարված է Ալմաթի քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին: