Հոդված 6
Հոդված 6
Կողմերի ներկայացուցիչների ընդունման պայմանները
1. Ուղարկող Կողմը սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված գործունեությանը մասնակցելիս, երբ այն անմիջականորեն կապված չէ արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման հետ, հոգում է իր ներկայացուցիչների` մինչև նշանակման կետը հասնելու ճանապարհածախսը, իր ներկայացուցիչների կեցության և սննդի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:
2. Ընդունող Կողմը հոգում է համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների և մարզումների կազմակերպման, ինչպես նաև իր պետության տարածքում ուղարկող Կողմի ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել: