Հոդված 4
Հոդված 4
Համագործակցության ձևերը
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ ողջ գործունեությունն իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությունների համաձայն: Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.
1) արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և գնահատման վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
2) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքներով տեղեկությունների փոխանակում,
3) արտակարգ իրավիճակներում բնակչությանը գործողությունների, այդ թվում նաև` առաջին բժշկական օգնության ցուցաբերման նախապատրաստելու կազմակերպման հարցերով փորձի փոխանակում,
4) արտակարգ իրավիճակների կանխման և վերացման հարցերով շահագրգիռ պետական կառույցների փոխգործակցության կազմակերպում,
5) արտակարգ իրավիճակների մասին միջպետական ծանուցման և իրազեկման կազմակերպում,
6) վթարների կամ տարերային աղետների հետևանքով հնարավոր աղտոտումների կապակցությամբ շրջակա միջավայրի և բնակչության համար ռիսկի գնահատում,
7) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում ռիսկերի ապահովագրման գոյություն ունեցող համակարգերի կիրառման հեռանկարների ուսումնասիրության բնագավառում փորձի փոխանակում,
8) գիտահետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում և իրականացում, գիտատեխնիկական գրականության և հետազոտական աշխատանքների արդյունքների, գիտամեթոդական նյութերի փոխանակում, այդ թվում նաև` կադրային աշխատանքում,
9) տեղեկությունների, պարբերական հրատարակությունների, մեթոդական գրականության, տեսանյութերի և ֆոտոնյութերի փոխանակում,
10) համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների և մարզումների կազմակերպում,
11) համատեղ հրատարակությունների և զեկույցների պատրաստում,
12) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում և ստաժավորում,
13) օգնության ցուցաբերման խմբերի կողմից կիրառվող տեխնիկայի և սարքավորումների գնահատում,
14) արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ փոխադարձ օգնության տրամադրում:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է տարածվել արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում երկու Կողմերի իրավասու մարմինների ընդհանուր համաձայնությամբ սահմանված ցանկացած այլ գործունեության վրա: Համագործակցության այդպիսի տարածումը գործունեության նոր տեսակների վրա հանդիսանում է սույն Համաձայնագրի լրացման առարկա: