Հոդված 17
Հոդված 17
Վնասի փոխհատուցումը
1. Հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմին վճարում է փոխհատուցում մարդկանց զոհվելու կամ հաշմվելու, ինչպես նաև այդ Կողմի սարքավորումները կամ այլ սեփականությունը վնասելու կամ ոչնչացնելու դեպքերում, եթե այդ վնասը հասցվել է սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս: Փոխհատուցման չափերի մասին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում առանձին:
2. Եթե տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի անդամը հարցում կատարող Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրները լուծելիս վնաս հասցնի իրավաբանական կամ ֆիզիկական անձի, ապա վնասը փոխհատուցում է հարցում կատարող Կողմը` իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
3. Օգնության ցուցաբերման խմբի անդամի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ պատճառված վնասը ենթակա է հատուցման տրամադրող Կողմի կողմից՝ տրամադրող Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, անկախ մեղավորության աստիճանից: