Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Օգնության ցուցաբերման աշխատանքների ղեկավարումը

1. Օգնության ցուցաբերման աշխատանքների ղեկավարումն իրականացվում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի կողմից՝ տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների միջոցով, որը համակարգում է նշված խմբերի գործունեությունը:

2. Հարցում կատարող Կողմի սահմանած խնդիրը լուծելու համար տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերը մնում են բացառապես իրենց ղեկավարի ղեկավարության ներքո:

3. Հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի փոխգործակցությունը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի հետ և համակարգումը իրականացվում է այդ խմբի ղեկավարի միջոցով:

4. Տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի անդամները արտակարգ իրավիճակի գոտում աշխատանքների կատարման համար մուտք ունեն բոլոր այն վայրերը, որոնք նշվել են հարցում կատարող Կողմի կողմից:

5. Հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբի ղեկավարին տեղեկացնում է արտակարգ իրավիճակի գոտում և աշխատանքների կատարման կոնկրետ տեղամասերում ձևավորված իրադրության մասին:

6. Անհրաժեշտության դեպքում հարցում կատարած Կողմը տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերին տրամադրում է թարգմանիչներ և կապի միջոցներ, ինչպես նաև ապահովում է նրանց անվտանգությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։