Հոդված 15
Հոդված 15
Աշխատանքների ավարտը
1. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո, երբ հարցում կատարող Կողմը տրամադրող Կողմին է վերադարձնում տրամադրված գույքը ու փրկարարական սարքավորումները, հարցում կատարող Կողմն այդ մասին տեղեկացնում է տրամադրող Կողմի` գույքի ու փրկարարական սարքավորումների համար պատասխանատու անձին և տրամադրող Կողմի իրավասու մարմիններին:
2. Տրամադրող Կողմը հարցում կատարող Կողմին գրավոր տեղեկացնում է գույքի ու փրկարարական սարքավորումների տրամադրման դադարեցման մասին: Իր հերթին, հարցում կատարող Կողմը ստացված տեղեկությունը հաղորդում է հարցում կատարող Կողմի՝ գույքի ու նյութական ապահովման համար պատասխանատու անձին:
3. Տրամադրող Կողմի՝ աշխատանքները դադարեցնելու մասին որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ և ենթակա չէ վիճարկման:
4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտին տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է գրավոր զեկույց կատարված աշխատանքների մասին:
5. Հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը տրամադրող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է եզրափակիչ զեկույց կատարվածի մասին, որը ներառում է արդյունաբերական վթարի, աղետի կամ տարերային աղետի բնույթի նկարագիրը, ստացված օգնության տեսակը և ծավալները, կատարված աշխատանքների արդյունքները: