Հոդված 16
Հոդված 16
Ծախսերի փոխհատուցումը
1. Հարցում կատարող Կողմը հատուցում է տրամադրող Կողմի՝ օգնության ցուցաբերման հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:
2. Տրամադրող Կողմն ազատվում է օդանավերի թռիչքի, վայրէջքի, օդանավակայանում կայանման և այնտեղից թռիչքի, ինչպես նաև թռիչքների կառավարման ծառայությունների համար վճարից:
3. Հարցում կատարող Կողմը փոխհատուցում է օդանավերի վառելիքի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել: