Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացությունները

Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) հարցում կատարող Կողմ՝ Կողմ, որը դիմում է մյուս Կողմին` օգնության ցուցաբերման խմբեր, գույք և փրկարարական սարքավորումներ ուղարկելու հարցմամբ,

2) տրամադրող Կողմ՝ Կողմ, որը բավարարում է մյուս Կողմի` օգնության ցուցաբերման խմբեր, գույք և փրկարարական սարքավորումներ ուղարկելու հարցումը,

3) իրավասու մարմին՝ պետական մարմին, որը նշանակվում է Կողմերից յուրաքանչյուրի կողմից` սույն Համաձայնագիրն իրականացնելու համար,

4) օգնության ցուցաբերման խմբեր՝ օգնության ցուցաբերման համար նախատեսված և անհրաժեշտ գույքով ապահովված՝ օգնության ցուցաբերման մասնագետների խմբեր, այդ թվում՝ զինվորական անձնակազմ, որոնք ժամանել են աղետի վայր հարցում կատարող Կողմի հարցմամբ,

5) արտակարգ իրավիճակ՝ իրավիճակ որոշակի տարածքում, որն առաջացել է վթարի, աղետի կամ տարերային աղետի հետևանքով, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին և տնտեսության վարման օբյեկտներին վնասների, նշանակալի նյութական կորուստների և բնակչության կենսագործունեության պայմանների խախտման,

6) արտակարգ իրավիճակների կանխում՝ միջոցառումների համալիր, որն անցկացվում է նախապես և ուղղված է արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի առավելագույնս հնարավոր նվազեցմանը, մարդկանց կյանքի և առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրի վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը այդ իրավիճակների առաջացման դեպքում,

7) արտակարգ իրավիճակների վերացում՝ որոնողափրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներ, որոնք կատարվում են արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում և ուղղված են մարդկանց կյանքի փրկությանն ու առողջության պահպանմանը, վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների գոտիների տեղայնացմանը,

8) քաղաքացիական պաշտպանություն՝ կառավարման մարմինների պետական համակարգ և համապետական միջոցառումների ամբողջություն, որոնք անցկացվում են խաղաղ և պատերազմական ժամանակ` կործանման ժամանակակից միջոցների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կործանիչ (ոչնչացնող) գործոնների ազդեցությունից բնակչության, տնտեսության վարման օբյեկտների և պետության տարածքի պաշտպանության նպատակով,

9) արտակարգ իրավիճակի գոտի՝ տարածք, որտեղ առաջացել է արտակարգ իրավիճակ,

10) փրկարարական աշխատանքներ՝ արտակարգ իրավիճակի գոտում մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, արտակարգ իրավիճակի տեղայնացմանը և ճնշմանը կամ դրան բնորոշ վտանգավոր գործոնների ազդեցությունը հնարավոր նվազագույն մակարդակի հասցնելուն ուղղված գործողություններ,

11) գույք՝ տեխնիկա, տեխնիկական և տրանսպորտային միջոցներ, օգնության խմբերի սարքավորումներ, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի անդամների անձնական հանդերձանք,

12) փրկարարական սարքավորում՝ օգնության ցուցաբերման խմբերի կողմից օգտագործման համար նախատեսված լրացուցիչ միջոցներ և այլ առարկաներ,

13) տարանցիկ պետություն՝ Կողմի պետություն, որի տարածքով երրորդ պետություններ են փոխադրվում վթարափրկարարական կազմավորումներ, գույք և ապահովման նյութեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։