Հոդված 7
Հոդված 7
Օգնության տրամադրում
Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում հետևյալ կարգով.
1. Արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ Կողմերի կողմից օգնությունը ցուցաբերվում է դիվանագիտական ուղիներով պաշտոնական հարցման հիման վրա: Անհետաձգելի դեպքերում նման հարցումը գրավոր հասցեագրվում է իրավասու մարմնին:
2. Հարցումը պետք է ներառի ամբողջական տեղեկություն արտակարգ իրավիճակի բնույթի, անհրաժեշտ օգնության տեսակների և ծավալների վերաբերյալ:
3. Հարցում ստացած Կողմն իրավունք ունի հրաժարվելու հարցման կատարումից: Ընդ որում` օգնության ցուցաբերումից հրաժարվելու որոշման իրավունքը կարող է պայմանավորված լինել տրամադրող Կողմի պետության տարածքում կանխատեսվող ռիսկերի, իրականացվող աշխատանքների և օգնության ցուցաբերման ազատ խմբերի առկայությամբ:
4. Հարցում ստացած Կողմն ամենասեղմ ժամկետներում դիտարկում է հարցումը և հարցում կատարող Կողմին տեղեկացնում է օգնության ցուցաբերման հնարավորության, ձևի, ծավալի, պայմանների մասին` նշելով օգնության ցուցաբերման խմբերի կազմը, փորձագետների մասնագիտությունները և ներկրվող գույքի ու փրկարարական սարքավորումների կազմը: Նշվում են նաև արտակարգ իրավիճակի գոտի հասնելու համար կիրառվող փոխադրամիջոցի տեսակը և պետական սահմանի հատման նախատեսվող կետը: