Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Օգնության ցուցաբերման պայմանները

1. Հարցում կատարող Կողմը հոգում է տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի կեցության, ինչպես նաև սննդի ծախսերը` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:

2. Հարցում կատարող Կողմի պետությունն ապահովում է տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբերի բժշկական սպասարկումը հարցում կատարող Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում:

3. Հարցում կատարող Կողմը ցանկացած պահի կարող է փոխել իրեն օգնություն ցուցաբերելու հարցումը: Այդ դեպքում հարցում կատարող Կողմը հատուցում է տրամադրող Կողմի կրած ծախսերը կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության հիման վրա: Հարցում կատարող Կողմը պետք է փոխհատուցի ծախսերը օգնության ցուցաբերման հարցումը չեղարկելու պահից 34 օրացուցային օրվա ընթացքում:

4. Տրամադրող Կողմն ապահովում է օգնության ցուցաբերման խմբերի անդամների ապահովագրությունը: Ապահովագրության ձևակերպման ծախսերը ներառվում են օգնության ցուցաբերման ընդհանուր ծախսերի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։