Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՏՈԿՈՍՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, մի Պայմանավորվող պետությունում առաջացող նման տոկոսները կարող են հարկվել այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի`

a) տոկոսների համախառն գումարի 0 տոկոսը, եթե դրանք վճարվում են Պայմանավորվող պետությանը կամ նրա տեղական իշխանությանը, ներառյալ՝ այդ Պետության կենտրոնական բանկին, կամ այլ հաստատության, գործակալության կամ հիմնադրամի, որի սեփականատեր է հանդիսանում Պայմանավորվող պետության կառավարությունը.

b) տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը, եթե դրանք վճարվում են բանկային կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած տեսակի վարկի դիմաց.

c) տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը` մնացած բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն այս սահմանափակումների կիրառման եղանակը:

3. «Տոկոսներ» եզրույթը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոթեքային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ նրանից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերության պատճառով տոկոսների գումարը պարտապահանջի վերաբերյալ, որի համար այն վճարվում է, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերության բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։