Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Անկախ 14-րդ հոդվածի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ այդ ռեզիդենտի իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, այդ եկամուտը, անկախ 14-րդ հոդվածի դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում մշակութային կամ սպորտային փոխանակման ծրագրերի շրջանակներում, որոնք հաստատված են երկու Պայմանավորվող պետությունների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։