Հոդված 20
Հոդված 20
ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
1. Պրոֆեսորը կամ հետազոտողը, ով ժամանել է Պայմանավորվող պետություն ոչ ավել, քան վեց ամիս ժամկետով` այդ պետությունում գտնվող համալսարանում կամ այլ նմանատիպ հաստատությունում ուսուցման կամ հետազոտությամբ զբաղվելու նպատակով, և ով անմիջապես մինչև այդ ժամանումը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, կազատվի հարկումից առաջին նշված պետությունում նման ուսուցման կամ հետազոտության դիմաց ստացած վարձատրության առնչությամբ` պայմանով, որ այդպիսի վարձատրությունը հարկվում է մյուս Պայմանավորվող պետությունում: Սույն կետը կկիրառվի անհատի` Պայմանավորվող պետություն առաջին այցելության օրվանից միայն վեց ամիս ժամկետը չգերազանցելու դեպքում և չի տարածվում այն անձանց վրա, ովքեր այդ Պետության ազգային անձինք են:
2. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում հետազոտությունից ստացվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունն անհատի կողմից իրականացվում է հանրային շահի համար և ոչ թե հիմնականում հօգուտ մասնավոր շահերի: