Հոդված 26
Հոդված 26
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսին տեղեկություններ, որ կանխատեսելիորեն համապատասխան են սույն Կոնվենցիայի դրույթները կատարելու կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների անունից կիրառվող ցանկացած տեսակի ու բնույթի հարկի վերաբերյալ ներպետական օրենքների կառավարումը կամ կիրառումը իրականացնելու համար այնքանով, որքանով դրանց շրջանակներում հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ պետության ներպետական օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, դրանց վերաբերյալ հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, դրանց կապակցությամբ բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկողությանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներում։ Չնայած վերոգրյալին` Պայմանավորվող պետությունից ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, եթե ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով երկու պետությունների օրենքներին համապատասխան, և պետությանը տրամադրող իրավասու մարմինը թույլատրում է նման օգտագործումը։
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝
a) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.
b) տրամադրել տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
c) տրամադրել տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ՝ տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է հանրային քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկությունների ձեռք բերման իր միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկությունները. նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս պետությունն իր հարկային նպատակներով չունի այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը 3-րդ կետի ուժով սահմանափակվում է, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն՝ մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ ներքին հետաքրքրություն:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը թույլտվություն` մերժելու տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, թեկնածուն կամ գործակալությունում աշխատող անձը կամ վստահված անձը կամ՝ որ այն վերաբերում է անձի սեփական շահերին: