Հոդված 30
Հոդված 30
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն, որ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար սահմանադրական պահանջները կատարվել են:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետում նշված ամենավերջին ծանուցման օրվանից և նրա դրույթները կգործեն.
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող առաջին օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո վճարվելիք գումարների համար՚
ii) այլ հարկերի առնչությամբ` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող առաջին օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող եկամտային տարվա համար: