Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ պետությունների ներպետական օրենսդրություններով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը բողոքը համարի հիմնավորված, և եթե ինքը չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառելու սույն Կոնվենցիային ոչ համապատասխան հարկումը: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենսդրություններում առկա ցանկացած ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն հարթել ցանկացած դժվարություն կամ հակասություն, որոնք կարող են առաջանալ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում համատեղ խորհրդակցել՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: