Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ներառում է.

a) միջազգային փոխադրումներում գործող նավերի կամ օդանավերի ամբողջական (ժամանակի կամ ուղևորության) վարձակալությունից ստացված շահույթը.

b) նավերի կամ օդանավերի (առանց անձնակազմի) վարձակալությունից ստացված շահույթը, երբ վարձակալությունը վերաբերում է միջազգային փոխադրումներում գործող նավերին կամ օդանավերին, և

c) կոնտեյներների (ներառյալ կցանքներ, բեռնախցիկներ և բեռնարկղերի փոխադրման հետ կապված սարքավորումները) օգտագործումից, պահպանումից և վարձակալությունից ստացված շահույթը, որոնք օգտագործվում են ապրանքների և արտադրանքի տեղափոխման համար այն դեպքում, երբ օգտագործումը, պահպանումը կամ վարձակալությունը վերաբերում է միջազգային փոխադրումներում շահագործվող նավերին կամ օդանավերին:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից` միավորումում, համատեղ գործունեության մեջ, բիզնես կոնսորցիումում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցությունից նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթի բաժնեմասի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։