Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների անունից եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ այն եղանակից, որով դրանք գանձվում են:
2. Եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում համախառն եկամտի, համախառն գույքի նկատմամբ կիրառվող բոլոր հարկերը կամ եկամտի կամ գույքի տարրերի, այդ թվում՝ շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների հարկերը, ձեռնարկությունների կողմից վճարվող ռոճիկների կամ աշխատավարձերի համախառն գումարի հարկերը, ինչպես նաև գույքի գնահատման նկատմամբ կիրառվող հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գործող հետևյալ հարկերի նկատմամբ.
a) Դանիայում`
i) պետությանը վճարվող եկամտահարկ.
ii) վճարվող համայնքային եկամտահարկ:
b) Հայաստանում`
i) շահութահարկ.
ii) եկամտային հարկ.
iii) գույքահարկ։
4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև ցանկացած նույնական կամ էապես նման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրման ամսաթվից հետո` ի լրումն 3-րդ կետում նշված գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: