Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Այնուամենայնիվ, մի Պայմանավորվող պետությունում առաջացող ռոյալթիները կարող են հարկվել նաև այդ պետության օրենքների համաձայն. բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի՝
a) ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը՝ 3-րդ կետի «a» և «b» ենթակետերում նշված տեսակի վճարումների դիմաց.
b) ռոյալթիների համախառն գումարի 10 տոկոսը, եթե դրանք վճարվում են 3-րդ կետի «c» ենթակետում նշված տեսակի վճարումների դիմաց:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն այս սահմանափակման կիրառման եղանակը:
3. «Ռոյալթիներ» եզրույթը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ ստացված ցանկացած տեսակի վճարում՝ կապված.
a) ցանկացած համակարգչային ծրագրի, պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի կամ պլանի օգտագործման կամ օգտագործման իրավունքի հետ.
b) ցանկացած գաղտնի բանաձևի կամ գործընթացի, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին (նոու-հաու) վերաբերող տեղեկության օգտագործման կամ օգտագործման իրավունքի հետ.
c) ցանկացած գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքի հեղինակային իրավունքի՝ ներառյալ կինոնկարների և հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումների համար օգտագործվող ֆիլմերի կամ սկավառակների օգտագործման կամ օգտագործման իրավունքի հետ:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթիները համարվում են առաջացած մի Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ այդ պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ նրանից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտականությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերության պատճառով ռոյալթիների գումարը` կապված օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության հետ, որի համար դրանք վճարվում են, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերության բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: