Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող և 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Միջազգային փոխադրումներում ապրանքների կամ արտադրանքի փոխադրման համար օգտագործվող բեռնարկղերի (ներառյալ կցանքները, բեռնախցիկները և բեռնարկղերի փոխադրման հետ կապված սարքավորումները) օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստացված արժեքի հավելաճը, որի արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

6. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է գույքն օտարողը:

7. Այն դեպքում, երբ տարբեր երկրների ձեռնարկություններ համաձայնվել են միջազգային բեռնափոխադրումներում շահագործել նավեր կամ օդանավեր գործարքային կոնսորցիումի միջոցով, 3-րդ կետի դրույթները կիրառվում են արժեքի հավելաճի միայն այն համամասնության նկատմամբ, որը համապատասխանում է Պայմանավորվող պետության ձեռնարկության` այդ կոնսորցիումում ունեցած մասնակցությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։