Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
1. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ անհատի ստացած վճարումները մյուս Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության օրենսդրության կամ ցանկացած այլ սխեմայի համաձայն, որը ստեղծվել է այդ մյուս Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից, ենթակա են հարկման այդ մյուս պետությունում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող կենսաթոշակները և այլ համանման վճարումները, անկախ նրանից՝ դրանք կապված են նախկին աշխատանքի հետ, թե ոչ, ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում: Այնուամենայնիվ, այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վճարումները կարող են հարկվել առաջինը նշված Պետությունում, եթե.
a) շահառուի կողմից կենսաթոշակային սխեմային վճարված հատկացումները նվազեցվել են շահառուի հարկվող եկամտից առաջինը նշված Պայմանավորվող պետությունում` այդ Պետության օրենքի համաձայն, կամ
b) գործատուի վճարած հատկացումները շահառուի համար հարկվող եկամուտ չէին առաջինը նշված Պայմանավորվող պետությունում` այդ Պետության օրենքի համաձայն:
3. Կենսաթոշակները կհամարվեն առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարվել են կենսաթոշակային սխեմաներ ապահովող կենսաթոշակային հիմնադրամի կամ համանման այլ հաստատության կողմից, որոնցում կենսաթոշակային նպաստներ ստանալու նպատակով կարող են մասնակցել անհատներ, որտեղ նման կենսաթոշակային հիմնադրամը կամ համանման այլ հաստատությունը ստեղծվել ու հարկման նպատակներով ճանաչվել են` այդ Պետության օրենքների համաձայն:
4. 1-ին կետում նշված վճարումները չպետք է հարկվեն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է ստացողը, եթե այդպիսի վճարումները ազատված կլինեին հարկերից մյուս Պայմանավորվող պետությունում, այդ Պետության օրենքների համաձայն, այդ Պետության ռեզիդենտին վճարվելու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. a) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ նրա տեղական իշխանության կողմից վճարված կենսաթոշակից բացի՝ այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ պետական բնույթի գործառույթներ իրականացնող մարմնին մատուցվող ծառայությունների դիմաց անհատին վճարվող աշխատավարձերը, ռոճիկները և համանման այլ վարձատրությունները հարկվում են միայն այդ Պետությունում:
b) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և անհատը այդ պետության ռեզիդենտ է, ով.
i) այդ պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. a) Ցանկացած կենսաթոշակ, որը վճարվել է անհատին Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից կամ Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից ստեղծված հիմնադրամներից՝ այդ պետությանը կամ նրա քաղաքական ստորաբաժանմանը կամ տեղական իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց, ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
b) Այնուամենայնիվ, նման կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե անհատը այդ Պետության ռեզիդենտ է և ազգային անձ:
3. 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձերի, ռոճիկների և համանման այլ վարձատրություններին նկատմամբ: