Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն սույն Կոնվենցիայի վերոնշյալ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամտի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
3. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ եթե մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից շահումների ձևով ստանում է եկամուտ վիճակախաղերից, խաչբառ հանելուկներից, արշավներից, ներառյալ՝ ձիարշավներից, խաղաքարտերից և ցանկացած այլ բնույթի խաղից կամ դրամախաղից կամ ցանկացած տեսակի կամ բնույթի գրազից, նման եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում: