Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

ԳՈՒՅՔ

1. Կապիտալը, որը ներկայացված է 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով, պատկանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտին և գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Կապիտալը, որը ներկայացված է շարժական գույքի տեսքով, որը կազմում է մի Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Կապիտալը, որը ներկայացված է մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով ու օդանավերով և շարժական գույքով, որը վերաբերում է նման նավերի և օդանավերի շահագործմանը, ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տեսակները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։