Հոդված 23
Հոդված 23
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
Կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
1. Դանիայում՝
ա) «c» ենթակետի դրույթների համաձայն, երբ Դանիայի ռեզիդենտը ստանում է եկամուտ կամ տնօրինում է գույք, որը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, ենթակա է հարկման Հայաստանում, Դանիան պետք է թույլ տա այդ ռեզիդենտի եկամտից կամ գույքից գանձվող հարկից նվազեցնել Հայաստանում վճարված հարկին հավասար գումար.
b) Այնուամենայնիվ, այդպիսի նվազեցումը չի կարող գերազանցել եկամտից կամ գույքից գանձվող հարկի այն մասը, որը հաշվարկվում է մինչև նվազեցումը, որը վերագրելի է եկամտին կամ գույքին և կարող է հարկվել Հայաստանում.
c) Այն դեպքում, երբ Դանիայի ռեզիդենտը ստանում է եկամուտ կամ ունի գույք, որը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, ենթակա է հարկման Հայաստանում, Դանիան կարող է ներառել այդպիսի եկամուտը կամ գույքը հարկման բազայում, բայց թույլ տալ եկամտից կամ գույքից գանձվող հարկից նվազեցնել հարկի այն մասը, որը վերագրելի է Հայաստանից ստացված եկամտին կամ Հայաստանում գտնվող գույքին:
2. Հայաստանում՝
a) երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կարող է հարկվել Դանիայում, Հայաստանը պետք է թույլ տա.
i) այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից նվազեցնել Դանիայում վճարված եկամտից գանձվող հարկին հավասար գումար.
ii) այդ ռեզիդենտի գույքից գանձվող հարկից նվազեցնել Դանիայում վճարված գույքից գանձվող հարկին հավասար գումար:
Սակայն նման նվազեցումը յուրաքանչյուր դեպքում էլ չպիտի գերազանցի մինչև նվազեցումը հաշվարկված եկամտից գանձվող հարկի կամ գույքից գանձվող հարկի այն մասը, որը վերաբերում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող էր հարկվել Դանիայում:
b) Երբ, սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Դանիայում ազատվում է հարկումից, Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը: