Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ՈՉ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որին նույն հանգամանքներում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանդիսանում են Պայմանավորվող պետության ռեզիդենտներ, որևէ Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, որն այլ է կամ ավելի ծանր է, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որին նույն հանգամանքներում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ պետության ազգային անձինք:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս պետությունում, քան այդ մյուս պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան պարտավորությունների հաշվին հարկման նպատակներով տրամադրելու ցանկացած անձնական արտոնություն, նվազեցում և զեղչ, որը նա շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 6-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթիները և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման այն նույն պայմաններով, որով հանվում են առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս:

5. Պայմանավորվող պետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է այդ մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պայմանավորվող պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը նշված պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։