Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունները միմյանց օգնություն կցուցաբերեն եկամտային հայցերի հավաքագրման գործում: Այդ օգնությունը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են որոշել սույն հոդվածի կիրառման եղանակը:

2. «Եկամտային հայց» եզրույթը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ Պայմանավորվող պետությունների, նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանությունների անունից սահմանված ցանկացած տեսակի և բնույթի հարկի առնչությամբ ապառքի գումար՝ այնքանով, ինչքանով այդ հարկումը չի հակասում սույն Կոնվենցիայի կամ ցանկացած այլ փաստաթղթի, որի կողմեր են Պայմանավորվող պետությունները, ինչպես նաև՝ այդպիսի գումարի հետ կապված տոկոսներ, վարչական տույժեր և հավաքագրման կամ պահման ծախսեր:

3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը պետք է իրականացնել այդ Պետության օրենքներով և վերաբերում է այն անձի ապառքին, ով այդ պահին այդ Պետության օրենքներով չի կարող կասեցնել դրա հավաքագրումը, այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմնի պահանջով, գանձման նպատակով կընդունվի մյուս Պետության իրավասու մարմնի կողմից: Այդ եկամտային հայցը կհավաքագրվի այդ մյուս Պետության կողմից` իր հարկերի գանձման և հավաքագրման համար կիրառվող օրենքների դրույթների համաձայն, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը:

4. Այն դեպքում, երբ Պետության եկամտային հայցը այնպիսի հայց է, որի վերաբերյալ այդ Պետությունը կարող է, իր օրենսդրության համաձայն, պաշտպանության միջոցառումներ իրականացնել դրա գանձումն ապահովելու համար, այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմնի պահանջով, պետք է ընդունվի մյուս Պետության իրավասու մարմնի կողմից` պահպանման միջոցառումներ իրականացնելու նպատակներով: Այդ մյուս Պետությունը պետք է, իր օրենքների դրույթներին համապատասխան, պաշտպանության միջոցառումներ իրականացնի այդ եկամտային հայցի առնչությամբ, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը, եթե նույնիսկ այդ միջոցառումների իրականացման պահին եկամտային հայցը ենթակա չէ կատարման առաջինը նշված պետությունում, կամ ապառքը վերաբերում է այն անձին, ով իրավունք ունի կասեցնելու դրա հավաքագրումը:

5. Անկախ 3-րդ և 4-րդ կետերի դրույթներից՝ Պայմանավորվող պետության կողմից 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով ընդունված եկամտային հայցը այդ Պետությունում ենթակա չէ ժամանակային սահմանափակման կամ չի ստանում այդ Պետության օրենքներով եկամտային հայցի նկատմամբ կիրառելի որևէ գերակայություն` որպես այդպիսին իր բնույթի պատճառով: Բացի այդ՝ 3-րդ կամ 4-րդ կետի նպատակներով Պայմանավորվող պետության կողմից ընդունված եկամտային հայցը չպետք է այդ Պետությունում ունենա որևէ գերակայություն, որը կիրառելի է այդ եկամտային հայցի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով:

6. Պայմանավորվող պետության եկամտային հայցի գոյության, հիմնավորվածության կամ գումարի վերաբերյալ հայցերը չպետք է ներկայացվեն մյուս Պայմանավորվող պետության դատարաններ կամ վարչական մարմիններ։

7. Եթե Պայմանավորվող պետության կողմից 3-րդ կամ 4-րդ կետի համաձայն պահանջի ներկայացումից հետո՝ ցանկացած պահի և նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան եկամտային հայցի հավաքագրումն ու առաջինը նշված Պետությանը փոխանցումը այդ եկամտային հայցը դադարում է գոյություն ունենալ`

ա) 3-րդ կետին համապատասխանող պահանջի դեպքում` առաջինը նշված Պետության եկամտային հայցը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենսդրությամբ, և ապառքը վերաբերում է այն անձին, ով այդ պահին չի կարող, այդ Պետության օրենքների համաձայն, կասեցնել դրա հավաքագրումը, կամ

բ) 4-րդ կետին համապատասխանող պահանջի դեպքում` առաջինը նշված Պետության եկամտային հայցը, որի առնչությամբ այդ Պետությունը կարող է, իր օրենքների համաձայն, պահպանման միջոցառումներ իրականացնել՝ դրա հավաքագրումն ապահովելու համար,

առաջինը նշված Պետության իրավասու մարմինն անմիջապես պետք է մյուս Պետության իրավասու մարմնին ծանուցի այդ փաստի մասին և, մյուս Պետության ընտրությամբ, առաջինը նշված Պետությունը դադարեցնի կամ հետ վերցնի իր հայցը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

a) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.

b) իրականացնել հանրային քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցառումներ.

c) ցուցաբերել աջակցություն, եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի իրականացրել հավաքագրման կամ պահպանման համար, հանգամանքներից կախված, իր օրենքներով կամ վարչական գործելակերպով ընդունված ողջամիտ բոլոր միջոցառումները.

d) ցուցաբերել աջակցություն այն դեպքերում, երբ վարչական բեռն այդ Պետության համար բացահայտորեն անհամաչափ է մյուս Պայմանավորվող պետության կողմից ստացվող եկամուտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։