Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

1. Չնայած սույն Կոնվենցիայի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներին՝ մի Պայմանավորվող պետությունում առաջացող եկամուտը, որի փաստացի սեփականատերն է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտը, կարող է հարկվել առաջինը նշված Պետությունում՝ ներպետական օրենսդրության համաձայն, եթե եկամտի այդ տեսակը ենթակա չէ հարկման, կամ, համաձայն օրենսդրության, մյուս Պայմանավորվող պետության արտասահմանյան աղբյուրից ստացվող եկամտի նկատմամբ կիրառվում է հարկման արտոնյալ մոտեցում:

2. Եկամտի տեսակը կհամարվի հարկման ենթակա, որտեղ այն համարվում է հարկվող եկամուտ` օրենսդրության համաձայն, և ազատված չէ հարկից, ոչ էլ օգտվում է հարկի գումարի ամբողջական նվազեցումից կամ զրո տոկոս դրույքաչափով հարկումից:

3. Եկամտի տեսակը կհամարվի մյուս Պայմանավորող պետությունում արտասահմանյան աղբյուրից ստացվող եկամտի նկատմամբ արտոնյալ մոտեցումներ ապահովող օրենսդրությանը ենթակա, երբ այդ Պետությունը տրամադրում է հարկման արտոնյալ մոտեցումներ այդպիսի եկամտի նկատմամբ հարկի դրույքաչափի կամ հարկվող բազայի նվազեցման կամ հարկի նվազեցման տեսքով, որը չի կիրառվում այդ Պետությունում առաջացող եկամտի նկատմամբ, և որի փաստացի սեփականատեր է այդ Պետության ռեզիդենտը:

4. Չնայած սույն Կոնվենցիայի այլ դրույթներին՝ եկամտի որևէ տեսակի սույն Կոնվենցիայի ներքո արտոնություն չի տրամադրվի, եթե այն նպատակահարմար է ներառել` հաշվի առնելով համապատասխան փաստերը և պայմանները, որ այդ արտոնության ստացումը համարվում է տվյալ պայմանավորվածության կամ գործարքի կատարման հիմնական նպատակ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում է այդ արտոնությանը, մինչև որ չի հաստատվում, որ այդ արտոնության տրամադրումը համապատասխանում է և համահունչ է սույն Կոնվենցիայի դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։