Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.

a) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» եզրույթները, համատեքստից կախված, նշանակում են՝ Հայաստան կամ Դանիա.

b) «Դանիա» եզրույթը նշանակում է Դանիայի Թագավորություն, ներառյալ ցանկացած տարածք Դանիայի տարածքային ջրերից դուրս, որը, միջազգային օրենքի համաձայն, նշանակում է, կամ, դանիական օրենքների համաձայն, այսուհետ կարող է նշանակել՝ տարածք, որի նկատմամբ Դանիան կարող է իրականացնել ինքնիշխան իրավունքներ` կապված ծովի ընդերքի կամ իր ընդերքի ու հարակից ջրերի բնական ռեսուրսների հետազոտման ու շահագործման հետ և տարածքի հետազոտման ու տնտեսական շահագործման այլ գործունեության հետ. եզրույթը չի ներառում Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան.

c) «Հայաստան» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է իր ինքնիշխան իրավունքները և իրականացնում լիազորությունները` համաձայն ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի.

d) «անձ» եզրույթը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.

e) «ընկերություն» եզրույթը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

f) «ձեռնարկություն» եզրույթը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

g) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» եզրույթները, համապատասխանաբար, նշանակում են՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

h) «միջազգային փոխադրում» եզրույթը նշանակում է՝ ցանկացած փոխադրում նավով կամ օդանավով, որն իրականացվում է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետության վայրերի միջև.

i) «իրավասու մարմին» եզրույթը նշանակում է.

i. Դանիայի դեպքում`

Հարկային հարցերով նախարար կամ նրա լիազորված ներկայացուցիչ.

ii. Հայաստանի դեպքում`

Ֆինանսների նախարար կամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ վերջիններիս լիազորված ներկայացուցիչ.

j) «քաղաքացի» եզրույթը Պայմանավորվող պետության առումով նշանակում է.

i. ցանկացած ֆիզիկական անձ, ով ունի այդ Պայմանավորվող պետության ազգությունը կամ քաղաքացիությունը, և

ii. ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որն իր կարգավիճակն ստացել է այդ Պայմանավորվող պետությունում գործող օրենքների համաձայն.

k) «ձեռնարկատիրական գործունեություն» եզրույթը ներառում է` մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեությունների իրականացում.

l) «մասնագիտական ծառայություններ» եզրույթը մասնավորապես ներառում է անկախ գիտական, գրական, դերասանական, կրթական կամ դասավանդման գործունությունը, ինչպես նաև ֆիզիկոսների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների կողմից իրականացվող անկախ գործունեությունը:

2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելուն, նրանում չսահմանված ցանկացած եզրույթ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն ունի այդ պահին, այդ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ եզրույթին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։