Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏ1.
Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» եզրույթը նշանակում է՝ ցանկացած անձ, ով, այդ Պետության օրենքների համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման բնույթի չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը կամ տեղական իշխանությունը: Այդ եզրույթը, սակայն, չի ներառում որևէ անձի, ով ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի մասով:
2. Կենսաթոշակային հիմնադրամը կամ նմանատիպ այլ հաստատությունը, որը տրամադրում է կենսաթոշակային սխեմաներ, որում կարող են մասնակցել անձինք` կենսաթոշակ ստանալու նպատակով, և որն ստեղծվել է և հարկման նպատակներով ճանաչվել է Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, սույն Կոնվենցիայի կիրառման նպատակներով կհամարվի այդ Պետության ռեզիդենտ:
3. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
a) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
b) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է.
c) եթե նա սովորաբար երկու պետություններում էլ բնակվում է, կամ եթե սովորաբար չի բնակվում դրանցից ոչ մեկում, համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի ազգային անձն է.
d) եթե նա երկու Պետությունների ազգային անձ է կամ դրանցից և ոչ մեկում այդպիսին չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
4. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը կամ ընկերությունը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ձգտում են այդ հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ և որոշել սույն Կոնվենցիայի կիրառման եղանակը այդ անձի նկատմամբ: Փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում նման անձը իրավունք չունի պահանջելու որևէ արտոնություն կամ սույն Կոնվենցիայով նախատեսված հարկից ազատում: