Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» եզրույթը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» եզրույթը ներառում է, մասնավորապես.

a) կառավարման վայր,

b) մասնաճյուղ,

c) գրասենյակ,

d) գործարան,

e) արհեստանոց և

f) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրա հետ միասին վերահսկողական գործունեությունը համարվում է մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե դրանք շարունակվում են ավելի քան ինն ամիս:

4. Բնական ռեսուրսների հետազոտման համար օգտագործվող՝ տեղադրման կամ հորատման սարքավորումները կամ նավը համարվում են մշտական հաստատություն, եթե միայն այդ գործունեությունը շարունակվում է ավելի քան ինն ամիսը: Մեկ այլ ձեռնարկության հետ փոխկապակցված ձեռնարկության կողմից իրականացվող գործունեությունը համարվում է իրականացված այն ձեռնարկության կողմից, որի հետ այն փոխկապակցված է, եթե խնդրո առարկա գործունությունը`

a) էապես նման է վերջին նշված ձեռնարկության կողմից իրականացվող գործունեությանը և

b) վերաբերում է նույն ծրագրին կամ գործողությանը.

բացառությամբ այն դեպքի, երբ այդ գործունեությունն իրականացվում է միաժամանակ: Սույն կետի կիրառման նպատակներով ձեռնարկությունները համարվում են փոխկապակցված, եթե նույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են ձեռնարկությունների կառավարմանը, վերահսկողությանը կամ կապիտալում:

5. Անկախ սույն հոդվածի նախորդող դրույթներից՝ «մշտական հաստատություն» եզրույթը չի ներառում՝

a) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի՝ բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

b) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

c) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.

d) գործունեության կայուն վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

e) գործունեության կայուն վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

f) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես «a»-«e» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ գործունեության կայուն վայրի պահման համընդհանուր գործունեությունը այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

6. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, եթե անկախ կարգավիճակով գործակալից տարբեր անձը, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում ցանկացած գործունեության մասով, որն այդ անձն իրականացնում է տվյալ ձեռնարկության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 5-րդ կետում նշվածով, որը եթե իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության` այդ կետի դրույթների համաձայն:

7. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, ընդհանուր հանձնաժողովի գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց ձեռնարկատիրական սովորական գործունեության շրջանակներում:

8. Այն փաստը, որ ընկերությունը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։