Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

ԵԿԱՄՈՒՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» եզրույթն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ամեն դեպքում անշարժ գույքից եկամուտը ներառում է եկամուտը անշարժ գույքին օժանդակ գույքից, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասուններից ու սարքավորումներից, իրավունքներից, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց վճարվող՝ փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը և օդանավերը չեն դիտարկվում որպես անշարժ գույք:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացած եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։