Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ձեռնարկության շահույթը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. 3-րդ կետի դրույթների համաձայն՝ այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն մշտական հաստատության միջոցով մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մշտական հաստատությանը յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում պետք է վերագրվի այն շահույթը, որը ենթադրվում է, որ նա կստանար, եթե լիներ տարբեր և առանձին ձեռնարկություն, որն իրականացրել է նման կամ նմանատիպ գործունեություն նման կամ նմանատիպ պայմաններում և եղել է լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթի որոշման ժամանակ որպես նվազեցումներ կթույլատրվեն այն ծախսերը, որոնք առաջանում են մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով, ներառյալ գործադիր և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք առաջացել են կա՛մ այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը, կա՛մ ցանկացած այլ վայրում:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունում ընդունելի է մշտական հաստատությանը վերագրելի շահույթը որոշել ձեռնարկության համախառն շահույթի համամասնությունների հիման վրա, 2-րդ կետը ոչ մի դեպքում չի կարող խոչընդոտել Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը որոշել այն համամասնության համաձայն, որը կարող է ընդունելի լինել. այնուամենայնիվ որոշված համամասնության մեթոդը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համահունչ լինի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատությանը չի վերագրվի շահույթ միայն այն պատճառով, որ մշտական հաստատության կողմից ապրանքներ կամ արտադրանք է գնվել ձեռնարկության համար:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրելի շահույթը կորոշվի նույն մեթոդով, յուրաքանչյուր տարի, եթե հակառակը կիրառելու համար չկա այլ լավ և բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնք առանձին քննարկվում են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա այս հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։