Հոդված 14
Հոդված 14
1. Ժամանակավոր ներմուծումը կարող է դադարեցվել, եթե ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) լուրջ վնաս են կրել վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հետևանքով և, մաքսային մարմինների որոշմամբ`
ա) ենթարկվում են ներմուծման այն տուրքերին և հարկերին, որոնց վճարմանը դրանք ենթակա են վնասված վիճակում մաքսակետ ներկայացվելիս` ժամանակավոր ներմուծումը դադարեցնելու նպատակով.
բ) բոլոր ծախսերից ազատված` թողնվում են ժամանակավոր ներմուծման տարածքի իրավասու մարմիններին, ինչի դեպքում ժամանակավոր ներմուծումից օգտվող անձը չի վճարում ներմուծման տուրքեր և հարկեր. կամ
գ) ոչնչացվում են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ կողմերի հաշվին, իսկ փրկված մասերը կամ նյութերը, ներքին սպառման համար բաց թողնելու դեպքում, ենթարկվում են ներմուծման այն տուրքերին և հարկերին, որոնց վճարմանը դրանք ենթակա են այն ժամանակ և այն վիճակում, երբ ներկայացվում են մաքսային մարմնին վթարից կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) գործելուց հետո:
2. Ժամանակավոր ներմուծումը կարող է նաև դադարեցվել, եթե, շահագրգիռ անձի խնդրանքով, ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) տնօրինվում են վերոնշյալ 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված եղանակներից մեկով, ինչպես կարող է որոշվել մաքսային մարմինների կողմից:
3. Ժամանակավոր ներմուծումը կարող է նաև դադարեցվել շահագրգիռ անձի խնդրանքով, եթե այդ անձը մաքսային մարմիններին ապացուցում է, որ ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) ոչնչացվել կամ ամբողջովին կորսվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հետևանքով: Նման դեպքում ժամանակավոր ներմուծումից օգտվող անձն ազատվում է ներմուծման տուրքեր և հարկեր վճարելու պարտականությունից: