Գլուխ III · Հատուկ դրույթներ
Հոդված 7
Հոդված 7
1. Ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պետք է վերաարտահանվեն որոշակի ժամանակահատվածում, որը բավարար է համարվում ժամանակավոր ներմուծման նպատակին հասնելու համար: Այդ ժամանակահատվածը առանձին սահմանված է յուրաքանչյուր հավելվածում:
2. Մաքսային մարմինները կարող են տրամադրել յուրաքանչյուր հավելվածում սահմանված ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված կամ երկարացնել սկզբնական ժամանակահատվածը:
3. Եթե ժամանակավոր ներմուծման իրավունք ստացած ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) չեն կարող վերաարտահանվել առգրավման հետևանքով, բացառությամբ մասնավոր անձանց հայցի հիման վրա կատարված առգրավման, ապա վերաարտահանումը կասեցվում է առգրավման ժամանակահատվածով:
Ժամանակավոր ներմուծման փոխանցումը