Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Եզրափակիչ դրույթներ

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որն ընդունում է որևէ հավելված, համարվում է, որ ընդունում է դրանում ներառված բոլոր դրույթները, եթե հավելվածն ընդունելու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Պայմանավորվող կողմը ավանդապահին չի ծանուցում այն դրույթների մասին, որոնց վերաբերյալ վերապահումներ է անում, եթե այդպիսի հնարավորությունը նախատեսված է տվյալ հավելվածում՝ նշելով իր ազգային օրենսդրության դրույթների և տվյալ դրույթների միջև առկա տարաձայնությունների մասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ վերանայում է այն դրույթները, որոնց վերաբերյալ վերապահումներ է արել, համեմատում է դրանք իր ազգային օրենսդրության դրույթների հետ և ավանդապահին ծանուցում է այդ վերանայման արդյունքների մասին:

3. Վերապահում արած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ չեղյալ հայտարարել տվյալ վերապահումը` այդ մասին ավանդապահին ծանուցելով և նշելով չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Տարածքային կիրառելիությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։