Հոդված 32
Հոդված 32
1. Սույն Կոնվենցիայի 22-րդ հոդվածին համապատասխան նիստեր գումարող Վարչական կոմիտեն կարող է փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիայում և դրա հավելվածներում:
2. Այս կերպ առաջարկվող փոփոխության տեքստը ավանդապահի կողմից ուղարկվում է սույն Կոնվենցիայի բոլոր Պայմանավորվող կողմերին, այլ ստորագրող կողմերին և Խորհրդի այն անդամներին, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր չեն:
3. Նախորդ կետի համաձայն ներկայացված փոփոխություն անելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում առաջարկվող փոփոխության մասին հաղորդելու օրվան հաջորդող տասներկու ամսվա ժամկետը լրանալու օրվանից վեց ամիս հետո, եթե որևէ Պայմանավորվող կողմ այդ ժամանակահատվածում ավանդապահին չի ծանուցել առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկության մասին:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված տասներկու ամսվա ժամկետը լրանալուց առաջ որևէ Պայմանավորվող կողմ ծանուցել է ավանդապահին առաջարկվող փոփոխության վերաբերյալ առարկության մասին, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և որևէ ուժ չունի:
5. Առարկության վերաբերյալ ծանուցում ներկայացնելու նպատակներով, յուրաքանչյուր հավելված դիտարկվում է որպես առանձին Կոնվենցիա:
Փոփոխությունների ընդունումը